Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում»

«Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում»
15.11.2019 | 02:25

Բեռ­լի­նում բնակ­վող չին ջու­թա­կա­հար ՆԻՆԳ ՖԵՆ­ԳԸ մեծ ճա­նա­չում ու­նի աշ­խար­հում։ Ե­լույթ­ներ է ու­նե­նում հե­ղի­նա­կա­վոր նվա­գախմ­բե­րի հետ, նաև՝ որ­պես կա­մե­րա­յին ե­րա­ժիշտ։ Լոն­դո­նի ար­քա­յա­կան ե­րաժշ­տա­կան ա­կա­դե­միա­յում ու­սա­նած Նինգ Ֆեն­գը այն միակ ու­սա­նողն էր, որն ստա­ցել է 100-տո­կո­սա­նոց բա­լեր ա­վար­տա­կան քն­նու­թյան ըն­թաց­քում։


Հա­նո­վե­րի, Ե­ղի­սա­բեթ թա­գու­հու ան­վան, Պա­գա­նի­նիի ան­վան և բազ­մա­թիվ այլ մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րի դափ­նե­կիր է Նինգ Ֆեն­գը։ Ջու­թակ նվա­գում է 4 տա­րե­կա­նից։ Նա Հա­յաս­տան էր ժա­մա­նել «Ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան­ներ» կոմ­պո­զի­տո­րա­կան փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լու, ո­րի ըն­թաց­քում ներ­կա­յաց­րեց իր հայ­րե­նա­կից, չին հայտ­նի կոմ­պո­զի­տոր Ցի­գան Չե­նի «Տա­ռա­պան­քի հա­ճույ­քը» ջու­թա­կի կոն­ցեր­տը։ Նինգ Ֆեն­գը նվա­գում է 1721 թվա­կա­նին Ստ­րա­դի­վա­րիու­սի պատ­րաս­տած ջու­թա­կով։


Նինգ Ֆեն­գը, սի­րով պա­տաս­խա­նե­լով «Ի­րա­տե­սի» հար­ցե­րին, նշեց, որ ջու­թակն ու ե­րաժշ­տու­թյամբ զբաղ­վելն իր ծնող­նե­րի ընտ­րու­թյունն էին։ Թեև նրանք ե­րա­ժիշտ­ներ չէին, սա­կայն ե­րաժշ­տու­թյան մեծ եր­կր­պա­գու­ներ էին և ի­րենց որ­դուն փոքր հա­սա­կից հնա­րա­վո­րու­թյուն են տվել շփ­վե­լու ե­րաժշ­տու­թյան գե­ղե­ցիկ աշ­խար­հի հետ։
Նինգ Ֆեն­գը ծա­նոթ է հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյա­նը, մի քա­նի ան­գամ կա­տա­րել է Խա­չատ­րյա­նի Ջու­թա­կի կոն­ցեր­տը։ Ա­սում է, որ Խա­չատ­րյա­նը մե­ծա­գույն ե­րա­ժիշտ է։ «Երբ ես Ռու­մի­նիա­յում էի, նրանց ազ­գա­յին դրա­մի վրա տե­սա այդ ազ­գի մե­ծա­գույն կոմ­պո­զի­տոր­նե­րից մե­կի դի­ման­կա­րը։ Կար­ծում եմ, որ Հա­յաս­տա­նում էլ հայ­կա­կան ազ­գա­յին դրա­մի վրա պետք է լի­նի Խա­չատ­րյա­նի նկա­րը։ Նա մեծ ներդ­րում է ու­նե­ցել և՛ Հա­յաս­տա­նի, և՛ հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում»,- ա­սում է ե­րա­ժիշտն ու ցույց տա­լիս ռու­մի­նա­կան դրա­մը՝ ռու­մի­նա­ցի կոմ­պո­զի­տո­րի պատ­կե­րով։


Ըստ ջու­թա­կա­հա­րի՝ ե­րաժշ­տու­թյու­նը նման է ըն­թեր­ցա­նու­թյան, սա­կայն, ի տար­բե­րու­թյուն սո­վո­րա­կան ըն­թեր­ցա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյու­նը կար­դում է ե­րա­ժիշ­տը, այն վե­րար­տադ­րում գոր­ծի­քի մի­ջո­ցով և պատ­կեր­նե­րը, հույ­զե­րը փո­խան­ցում ուն­կն­դիր­նե­րին։ Եվ որ­քան պրո­ֆե­սիո­նալ է ե­րա­ժիշ­տը, այն­քան ա­վե­լի պատ­կե­րա­վոր ու հու­զիչ կա­րող է փո­խան­ցել մե­ղե­դին։ Նինգ Ֆեն­գը սի­րում է ներ­կա­յաց­նել ինչ­պես դա­սա­կան, այն­պես էլ ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծեր։


Ե­րաժշ­տու­թյու­նը ար­վես­տի այն ճյուղն է, որն ա­մե­նա­մեծ ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում մար­դու հույ­զե­րի վրա։ Ի՞նչն է պատ­ճա­ռը։ Ջու­թա­կա­հա­րի փո­խանց­մամբ՝ թան­գա­րա­նում կամ պատ­կե­րաս­րա­հում ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը դի­տե­լիս մար­դիկ կա­րող են քն­նար­կել դրանք, ի­րենց ապ­րում­ներն ու պատ­կե­րա­ցում­նե­րը ներ­կա­յաց­նել, սա­կայն հա­մեր­գաս­րա­հում լռու­թյուն է, և յու­րա­քան­չյուր հն­չյուն ստի­պում է կենտ­րո­նա­նալ, ներ­թա­փան­ցում է մար­դու հո­գու խոր­քերն ու թր­թիռ­ներ ա­ռա­ջաց­նում այն­տեղ։ Հա­մեր­գաս­րա­հը, մթ­նո­լորտն էլ նպաս­տում են, որ այդ զգա­ցում­ներն ա­վե­լի խիտ լի­նեն։


Նինգ Ֆեն­գը դժ­վա­րա­նում է ա­սել, թե ով է իր ա­մե­նա­սի­րած կոմ­պո­զի­տո­րը։ Նրանք շատ են, յու­րա­քան­չյուրն իր տեղն ու դերն ու­նի ե­րաժշ­տա­կան աշ­խար­հում, սա­կայն ջու­թա­կի հա­մար գր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից իր հա­մար ա­մե­նա­հո­գե­հա­րա­զա­տը Բեթ­հո­վե­նի Ջու­թա­կի կոն­ցերտն է։


Խո­սե­լով «Ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան­ներ» կոմ­պո­զի­տո­րա­կան փա­ռա­տո­նի մա­սին՝ չին ջու­թա­կա­հա­րը նկա­տում է, որ այն բա­ցա­ռիկ երևույթ է։ Աշ­խար­հում ա­ռա­ջին ան­գամ է կա­յա­նում փա­ռա­տոն, ո­րը մի վայ­րում հա­մախմ­բում է այ­սօր ստեղ­ծա­գոր­ծող աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի կոմ­պո­զի­տոր­նե­րին։ Սա մի հար­թակ է, որ­տեղ մենք տես­նում ենք, թե ինչ­պես է զար­գա­նում ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը։


Ա­նա­հիտ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2052

Մեկնաբանություններ